Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Dasaran»-ում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ

«Dasaran»-ում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ
04.04.2015 | 15:52

ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Ըստ որի` «Dasaran» կրթական ծրագրի կայքում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ, ինչի շնորհիվ աշակերտները կհաղորդակցվեն ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթանան հայաստանյան թանգարանների դերին, նշանակությանը և գործունեությանը: Թանգարաններին նվիրված պաշտոնական էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին՝ հնարավորություն է տրվելու անվճար հիմունքով այցելել Հայաստանում գործող ու այս ծրագրին միացած թանգարաններ և մասնակցել ինտերակտիվ-ճանաչողական շրջայցերի: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ծախսերը հոգալու է «Dasaran» կրթական ծրագիրը, իսկ թանգարանի աշխատակիցներին վերապատրաստելու է «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ն:

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոքով` այս նախաձեռնությունը խթան կհանդիսանա, որ երեխաները սիրով այցելեն մշակութային կենտրոններ: Նա համոզված է, որ կրթական ծրագրի կայքում նման էջի ստեղծումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների գրագետ և նպատակային կիրառմանը, մտավոր ներուժի ու ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ